060 272222
Փետրվար 23, 2016

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը միացավ Telcell համակարգին

 

Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խմբի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն Telcell® վճարային համակարգի ինքնասպասարկման տերմինալների և ստացիոնար մասնաճյուղերի միջոցով իրականացնել քարտային, ընթացիկ հաշիվների համալրում, ինչպես նաև վարկերի մարում:

 

Իրականացված տեխնիկական ինտեգրումը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվել Telcell® վճարային համակարգի ինքնասպասարկման առավելություններից՝ գործարքներ կատարելով ցանկացած վայրից, որտեղ տեղադրված է վճարային տերմինալ, շաբաթվա բոլոր օրերին՝ առանց ժամային սահմանափակման:

 

Առէկսիմբանկը մշտապես կիրառում է բանկային ծառայությունների զարգացման հաճախորդամետ և նորարար մեթոդներ: Telcell ընկերության հետ համագործակցությունը ևս մի քայլ է այդ ուղղությամբ: Telcell® վճարային տերմինալը դրամական միջոցների ընդունման ավտոմատացված սարք է՝ ծախսատար դրամարկղային հանգույցների և կանխիկի ընդունման հնարավորությամբ բանկոմատների այլընտրանքային տարբերակ:

 

«Մանրածախ բանկային ծառայությունների շուկան հանգեցնում է բանկերի մասնաճյուղերի աշխատանքի ծանրաբեռնվածության ավելացման: Մենք վստահ ենք, որ Առէկսիմբանկի հաճախորդները կգնահատեն մեր ընկերության տերմինալների միջոցով գործարքների իրականացման պարզությունն ու հարմարավետությունը, իսկ բանկն ի դեմս մեզ ձեռք կբերի դրամական միջոցների ընդունման ամբողջովին ավտոմատացված համակարգ»,- նշել է «Թել-Սել» ՓԲԸ բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանը:

 

 

Բոլոր նորությունները
//