«Թել-Սելը» վճարումների ընդունման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպությունն է:
Telcell վճարումների ընդունման ինքնասպասարկման տերմինալներով կարելի է վճարներ հասցեագրել ավելի քան 450 կապի օպերատորների և զանազան այլ ծառայությունների պրովայդերների, այդ թվում՝ վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, համացանցին հասանելիության համար, մուծել հեռուստատեսության բաժանորդավճարները, մարել վարկային պարտավորությունները, համալրել բանկային/քարտային և վիրտուալ հաշիվները, մուծել ապահովագրավճարները, փոխհատուցել Պետռեգիստրի ծառայությունների համար, վճարել դոմենների գրանցման և հոսթինգի ծառայությունների դիմաց, իրականացնել նույնականացման քարտերի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման և այլ վճարումներ: Մենք անընդհատ ընդլայնում ենք այն ծառայությունների ցանկը, որոնց դիմաց կարելի է վճարել մեր համակարգի միջոցով:
«Թել-Սելի» դինամիկ աճը պայմանավորված է տերմինալային ցանցի մշտապես ընդլայնմամբ, ընկերության մասնագետների արհեստավարժ աշխատանքով և սարքավորումների ու ծրագրային ապահովման պարբերաբար կատարելագործմամբ:
Եթե Դուք որոշել եք զարգացնել տերմինալների սեփական ցանցը, բայց դեռևս չգիտեք ինչից սկսել, կարող եք օգտվել գործողությունների առաջարկվող հերթականությունից.
Դառնալով Telcell համակարգի գործընկեր՝ Դուք կարող եք արագ և առանց լուրջ ծախսերի կազմակերպել վճարումների ընդունում բնակչությանը մատուցված զանազան ծառայությունների դիմաց:
Ձեզ կտրամադրվի էլեկտրոնային «անձնական աշխատասենյակ»՝ հատուկ վեբ-ինտերֆեյս, որը թույլ կտա իրական ժամանակի ռեժիմում ստանալ վճարումների ընդունման Ձեր կետերի աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ:
Եթե Ձեզ հետաքրքրեց վճարումների ընդունման արագ կազմակերպման հնարավորությունը, մենք կտրամադրենք լրացուցիչ նյութեր և կպատասխանենք բոլոր հարցերին:
Դարձե՛ք վճարումների ընդունման վստահելի համակարգի գործընկեր: