Telcell նշանակում է արագություն, խնայված ժամանակ, հարմարավետություն և ազատ ընտրություն՝ որտեղ, որքան ու ինչի համար վճարել:
2007թ. օգոստոսի 4-ին «Թել-Սել» ՓԲԸ-ն սկզբնավորեց Հայաստանում նոր բիզնես ուղղություն. ձևավորվեց ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունման առաջին ցանցը:
Այսօր Telcell-ը Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայում ամենախոշոր համակարգն է՝ մայրաքաղաքի և հանրապետության բոլոր մարզերի ընդգրկմամբ: Telcell-ի պրոցեսինգային կենտրոնը սպասարկում է նաև Արցախի Հանրապետության տարածքը:
«Թել-Սելը» առաջին ընկերությունն է Հայաստանում, որ ստեղծեց կոմունալ վճարումների ընդունման այլընտրանքային համակարգ:
Telcell համակարգն ապահովում է գործարքների մշակման մեծ արագություն. մեր պրոցեսինգային կենտրոնը իրական ժամանակի ռեժիմում ազդանշաններ է ընդունում ցանցի բոլոր տերմինալներից, մշակում է դրանք, կապվում ծառայություններ մատուցողների վճարման անցուղիներին:
«Թել-Սել» ՓԲԸ բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատանքը հնարավորություն է ընձեռել նվազագույն ժամկետում ստեղծել մեր գործընկերների աշխատանքի առավելագույն հարմար պայմաններ՝ ապահովելով շահույթի կայուն աճ:
Ներկայում մեր ընկերության տերմինալների միջոցով ընդունվում են ավելի քան 450 կապի օպերատորներին և զանազան այլ ծառայությունների պրովայդերներին ուղղված վճարներ: Համակարգն անընդհատ ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր ծառայություններ: Մենք մշտապես կատարելագործում ենք համակարգը, բարձրացնում մատուցվող ծառայությունների որակը:
Մեր առաքելությունը
Ժամանակագրություն
19.07.2007 – ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ «Թել-Սել» ՓԲԸ-ին տրամադրվեց դրամական փոխանցումներ, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ու քլիրինգ իրականացնելու լիցենզիա:
30.07.2007 – Համակարգում կնքվեց առևտրային առաջին պայմանագիրը՝ «Թել-Սել» ՓԲԸ-ի և «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի միջև:
04.08.2007 – Ժամը 13:11-ին VivaCell բջջային կապի օպերատորի Alo քարտի բաժանորդն իրականացրեց Telcell տերմինալով աշխատանքային առաջին գործարքը:
18.09.2007 – Telcell-ը առաջին անգամ մասնակցեց ցուցահանդեսի՝ «Հայաստան Էքսպո 2007-ում» ներկայացնելով վճարումների ընդունման տերմինալների «ցուցադրական ցանց»:
26.10.2007 – Սկսվեց Telcell համակարգով խաղային հաշիվների համալրման գործընթացը. ընդունվեց առաջին վճարումը՝ հօգուտ VIVARO բուքմեյքերական ընկերության:
31.10.2007 – Հնարավորություն տրվեց Telcell տերմինալների միջոցով մուծել հեռուստատեսության ամսական բաժանորդավճարները. առաջինը НТВ ПЛЮС-ի բաժանորդներն էին:
20.11.2007 – Telcell-ը գործարկեց կոմունալ վճարումների հարմարավետ և մատչելի նոր գործիք. տերմինալների միջոցով առաջինը մարվեց օգտագործված էլեկտրաէներգիայի վարձը:
20.11.2007 – Սկսվեց Telcell համակարգով էլեկտրոնային դրամապանակների համալրման գործընթացը. այդ հնարավորությունը առաջինն ընձեռվեց Яндекс-Деньги և Webmoney համակարգերից օգտվողներին:
2008թ. հունվար – «Արմինկոն» առաջին Ինտերնետ պրովայդերն էր, որի օգտատերերը հնարավորություն ստացան Telcell տերմինալներով համալրել սեփական հաշիվը:
12.05.2008 – Telcell համակարգի շրջանառությունը հատեց 1 մլրդ դրամի սահմանագիծը, գործարքների քանակը գերազանցեց 500 000-ը, տերմինալների միջոցով վճարման հաճախականությունը՝ 1 վճարում/10 վայրկյան, «պիկ» ժամերին՝ 1 վճարում/1 վայրկյան:
01.09.2008 – «Նորվիկը» առաջին ունիվերսալ վարկային կազմակերպությունն էր, որի հաճախորդները հնարավորություն ստացան վարկերը մարել Telcell տերմինալների միջոցով:
23.09.2008 – «Յունիբանկը» առաջին բանկն էր, որ Telcell պրոցեսինգային կենտրոնին ինտեգրեց իր մասնաճյուղերի հաշվիչ դրամարկղային հանգույցները:
03.11.2008 – Telcell-ը թողարկեց տերմինալների ինտերֆեյսի նոր տարբերակ. հաճախորդների հարմարավետությունն ապահովելու նկատառումով՝ օպերատորները խմբավորվեցին ըստ ոլորտների:
14.11.2008 – Oriflame Cosmetics-ը առաջին առևտրային կազմակերպությունն էր, որի բազմահազարանոց խորհրդատուները հնարավորության ստացան պատվերները վճարել Telcell համակարգով:
18.11.2008 – Կատարվեց Telcell համակարգին առաջինը միացած օպռրատորին՝ VivaCell-MTS-ին 1 000 000-րդ վճարումը:
30.11.2009 – Գործարկվեց էքսպրես-վճարումների շարքից առաջին ծառայությունը. սկսվեց Ճանապարհային ոստիկանության սահմանած տուգանքների վճարումների ընդունումը:
13.04.2010 – Telcell համակարգը հասանելի դարձավ ԼՂՀ-ում:
2010թ. նոյեմբեր – Գործարկվեց վճարումների ընդունման Telcell ստացիոնար կետերի կազմակերպման նախագիծը:
15.11.2010 – Սկսվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակության ընդունումը՝ վճարային տերմինալների միջոցով:
01.12.2010 – Telcell-ը գործարկեց ԱՊՊԱ վկայագրերի վաճառքի մոդուլ՝ «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության համար:
08.06.2011 – Telcell համակարգին միացան առաջին սոցցանցերը՝ սկսվեց Одноклассники-ի և ВКонтакте-ի հաշիվների լիցքավորումը վճարային տերմինալներով:
10.02.2012 – «Թել-Սել» ՓԲԸ-ն և «Մեգա Պանտերա» ՍՊԸ-ն մեկ միասնական ծրագրային հարթակ տեղափոխեցին իրենց վճարային տերմինալները՝ Telcell պրոցեսինգային բազայի վրա:
25.07.2012 – «ՎՏԲ Հայաստան Բանկն» առաջինը անցավ հաճախորդների ինքնասպասարկման՝ Telcell պրոցեսինգային կենտրոնին միացված տերմինալների միջոցով:
2016թ. – Telcell-ն ամբողջությամբ անցավ պրոցեսինգային նոր՝ տեխնիկական և անվտանգության ժամանակակից պահանջներին համապատասխանող համակարգի:
Գործարկվեց դրամական արագ փոխանցումների Telcell transfer համակարգը, որի միջոցով սպառողները կարող են առանց հաշիվ բացելու կատարել դրամական արագ փոխանցումներ՝ թե՛ ՀՀ տարածքում, թե՛ հանրապետությունից դուրս:
Ներդրվեց «Իմ Telcell էջը» ծառայությունը՝ ընձեռելով միանգամից 8 տարբեր ծառայության դիմաց խմբային վճարումներ կատարելու հնարավորություն:
2017թ. – Գործարկվեց MyTelcell հավելվածը (ներկայում՝ Telcell Wallet), որը հնարավորություն է տալիս Telcell համակարգով բոլոր գործառնությունները կատարել էլեկտրոնային դրամապանակով:
21.12.2018 – Telcell Wallet-ի օգտատերերի թիվը հատեց 45 000-ի սահմանագիծը:
10.01.2019 – Telcell տերմինալների ցանցը համալրվեց 2500-րդ տերմինալով: