Սերտիֆիկացման նախապատրաստում և ենթակառուցվածի սերտիֆիկացում՝ ըստ PCI DSS 4.0-ի
«Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ PCI DSS 4.0 սերտիֆիկացում ստանալու հետ կապված ծառայությունների գնման համար։ Ընտրված ծառայություններ մատուցողին հանձնարարվելու է իրականացնել համապարփակ գնահատում և աուդիտ՝ ապահովելու համապատասխանությունը PCI DSS տարբերակ 4.0-ի ստանդարտներին:
Ծառայությունների շրջանակ
Նախնական գնահատում. ակնկալվում է, որ ծառայություններ մատուցողը նախնական գնահատում կկատարի՝ գնահատելու PCI DSS 4.0-ի պահանջներին մեր կազմակերպության համապատասխանության ներկայիս մակարդակը:
Ներթափանցման թեստավորում. ընտրված ընկերությունը կանցկացնի ներթափանցման թեստավորում և ASV-ի (սկանավորման հաստատված մատակարարի) սկանավորում, ընդ որում առաջին թեստը նախատեսված է իրականացնել անմիջապես, իսկ երկրորդը` վեցամսյա ընդմիջումից հետո: Այս թեստավորումը նպատակ ունի բացահայտել խոցելի կողմերը և ամրապնդել մեր անվտանգությունը:
QSA աուդիտ. կանցկացվի անվտանգության որակավորված գնահատողի (QSA) աուդիտ՝ ստուգելու համապատասխանությունը PCI DSS տարբերակ 4.0-ի ստանդարտներին և հեշտացնելու սերտիֆիկացման գործընթացը:
Ընտրության չափանիշներ
Հետաքրքրված հավակնորդները պետք է բավարարեն ընտրության հետևյալ չափանիշներին.
- PCI DSS սերտիֆիկացման ծառայությունների մատուցման հաստատված փորձ,
- Սերտիֆիկացված QSA աուդիտորների առկայություն անձնակազմում,
- Համապատասխանություն բոլոր իրավական և նորմատիվ պահանջներին:
Ներկայացման պահանջներ
Ներկայացված նյութերը պետք է պարունակեն մանրամասն տեղեկատվություն առաջարկվող մոտեցման, մեթոդաբանության, ժամանակացույցի, թիմի որակավորման և գնագոյացման կառուցվածքի վերաբերյալ:
Ներկայացման վերջնաժամկետ
Մասնակցության հայտերը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացնել procurement@telcell.am հասցեին մինչև 10.04.24թ.։