Telcell ընկերությունը վճարային հարմար գործիք է առաջարկում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին՝ հնարավորություն տալով գործարքներ կատարել Telcell Wallet հավելվածի միջոցով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Telcell-ը մշտապես ընդլայնում է ֆինանսական ծառայությունների հասանելիությունը։ Մենք զարգացնում ենք մեր հնարավորությունները՝ ապահովելու վճարումների ընդունման այնպիսի համակարգ, որի միջոցով մարդիկ կարող են հարմար և ապահով գործարքներ կատարել տարբեր եղանակներով։ Մեր քայլերը միտված են թվային վճարումների էկոհամակարգի կայուն զարգացմանը՝ ի նպաստ անկանխիկ տնտեսության կայացման։ Համոզված ենք՝ մեր նոր առաջարկըը կնպաստի Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների առավել հարմարավետ կենսագործունեությանը»,- ասում է Telcell-ի գլխավոր տնօրենի՝ թվային տրանսֆորմացիայի գծով տեղակալ Իրինա Գասպարյանը։
Oտարերկրյա քաղաքացիները Telcell Wallet-ից օգտվելու համար կարող են անցնել անձնագրով նույնականացում` ՀՀ պատկան մարմնի հատկացրած հանրային ծառայությունների համարանիշի առկայության դեպքում, և կցել հայկական բանկային քարտ։
Սա լավագույն հնարավորություն է՝ իրականացնելու արագ և հուսալի դրամական փոխանցումներ, այդ թվում՝ 0% միջնորդավճարով փոխանցումներ արտասահմանից, օգտվելու ավելի քան 500 այլ ծառայություններից, նաև բոնուսային համակարգից: Եվ այս ամենը՝ մեկ տեղում։
Telcell-ով գործարքների պաշտպանությունը և անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված են անվտանգության PCI DSS համակարգով:
Telcell ընկերությունը, ներկայացնելով Հայաստանի վճարահաշվարկային շուկայի ամենախոշոր համակարգը, դիրքավորվում է որպես վճարումների ազգային օպերատոր։ Ընկերության ավելի քան 4500 տերմինալների ցանցը սպասարկում է Հայաստանի ողջ տարածքը և Արցախը: Telcell համակարգի շուրջ 900 000 օգտատիրոջ Ընկերությունը մատուցում է ծառայությունների մեծ տեսականի՝ պրոդուկտների լայն բազմազանությամբ: Telcell-ը մշտապես հավատարիմ է իր սկզբունքին՝ արագություն, անվտանգություն, հարմարավետություն և ազատ ընտրություն բոլորի ու յուրաքանչյուրի համար։