060 272222
Հունիս 23, 2015

«Անելիք Բանկը» միացավ Telcell համակարգին

 

«Անելիք Բանկի» հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն Telcell® վճարային համակարգի ինքնասպասարկման տերմինալների և ստացիոնար մասնաճյուղերի միջոցով իրականացնել քարտային և ընթացիկ հաշիվների համալրում: Իրականացված տեխնիկական ինտեգրումը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվել Telcell® վճարային համակարգի ինքնասպասարկման առավելություններից՝ գործարքներ կատարելով ցանկացած վայրից, որտեղ տեղադրված է վճարային տերմինալ, շաբաթվա բոլոր օրերին՝ առանց ժամային սահմանափակման:

 

«Անելիք Բանկը մշտապես ձգտում է իր հաճախորդներին առաջարկել առավել հարմար և նորարարական ծառայություններ, որոնք օգնում են անտեսել տարածությունն ու խնայել ժամանակը: Բանկային ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել ինքնասպասարկման տերմինալների «Բանկեր և ՈՒՎԿ-ներ» բաժին, այնուհետ «Անելիք» ենթաբաժնում ընտրել ծառայությունը և կատարել համապատասխան վճարում»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ Telcell® վճարային համակարգի հետ համագործակցության շնորհիվ բանկի ծառայությունները հաճախորդների համար դարձել են առավել հասանելի և մատչելի:

 

«Մանրածախ բանկային ծառայությունների շուկան հանգեցնում է բանկերի մասնաճյուղերի աշխատանքի ծանրաբեռնվածության ավելացման: Մենք վստահ ենք, որ «Անելիք Բանկի» հաճախորդները կգնահատեն մեր ընկերության տերմինալների միջոցով հաշիվների համալրման պարզությունն ու հարմարավետությունը, իսկ բանկը ի դեմս մեզ ձեռք կբերի դրամական միջոցների ընդունման ամբողջովին ավտոմատացված համակարգ»,- նշել է «Թել-Սել» ՓԲԸ բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանը:

 

 

Բոլոր նորությունները
//