«Թել-Սել» ընկերությունը շարունակում է ընդլայնել համագործակցությունը ֆինանսական կազմակերպությունների հետ: Telcell համակարգին է միացել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը:
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալի» հաճախորդներն այլևս հնարավորություն ունեն ազգային դրամով և արտարժույթով իրենց բոլոր վարկերի ու փոխառությունների մարման գումարները փոխանցել Telcell վճարային տերմինալների միջոցով՝ ժամանակի 7/24 ռեժիմում:
«Թել-Սելը» դյուրացնում է Ձեր պարտավորությունների կատարումը և խնայում Ձեր ժամանակը: