060 272222
Հունվար 26, 2017

E-ստորագրության ակտիվացման վճարը՝ Telcell տերմինալներով

 

«Թել-Սել» ընկերությունը հարմարավետություն է առաջարկում նույնականացման քարտատերերին: Այսուհետ հնարավոր է Telcell վճարային տերմինալների միջոցով իրականացնել նույնականացման քարտերի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարումները:

 

Ընդամենը պետք է տերմինալի գլխավոր ինտերֆեյսի «Ծառայություններ» բաժնից ընտրել ու սեղմել համապատասխան կոճակը և կատարել վճարումը: Աշխատանքային 2-3 օրվա ընթացքում այն կհայտնվի Ձեր անձնական էջում, որից հետո կարող եք ակտիվացնել Ձեր էլեկտրոնային ստորագրությունը կամ երկարաձգել դրա ժամկետը:

 

Այս հնարավորութունը ստեղծվել է «Թել-Սել» ընկերության և ՀՀ էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգող «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի (Ekeng) համագործակցության արդյունքում:

 

 

Բոլոր նորությունները
//