060 272222
Հոկտեմբեր 07, 2021

Telcell Wallet-ով ԱՆՀՊՈՒՄ վճարումները հասանելի են Titan Oil ցանցում

 

Titan Oil ցանցի բենզալցակայաններում արդեն հնարավոր է վճարել արագ ու անհպում՝ Telcell Wallet հավելվածով: Պարզապես պետք է սկանավորել QR-ը ու վերջ. վճարումը կատարված է։

 

«Մեր նպատակն է հաճախորդի կյանքը հեշտացնել՝ հարմար լուծումներ բերելով նրա առօրյա։ Կարծում եմ՝ բենզալցակայաններ մեր մուտքը շատ կուրախացնի մեր վարորդ օգտատերերին, ովքեր արդեն կարող են ավտոմեքենայի լիցքավորման համար ակնթարթորեն վճարել իրենց սմարթֆոնով։ Telcell Wallet-ի օգտատերերն ունեն ևս մեկ առավելություն գործարքներից կուտակելով բոնուսային միավորներ՝ BON-եր, նրանք կկարողանան Wallet-ի BON մարքեթում դրանք փոխարինել Titan Oil-ի Premium ու Regular կարգի բենզինով և այն ստանալ որպես նվեր»,- նշեց «Թել-Սել» ընկերության Վաճառքի և շուկայի զարգացման բաժնի ղեկավար Սամվել Բատիկյանը։

 

Telcell-ն արագ տեմպերով զարգացնում է իր գործընկերային ցանցը՝ ներգրավելով նոր գործընկերներ թե՛ հյուրանոցա-ռեստորանային հատվածում ու էլեկտրոնային առևտրի հարթակներում, թե՛ սպասարկման այլ ոլորտներում: Այս պահին Telcell Wallet-ի օգտատերերը կարող են QR-ով վճարումներ կատարել ավելի քան 2000 կետերում։ 

 

 

Բոլոր նորությունները
//