060 272222
Սեպտեմբեր 29, 2021

Telcell-ը գործարկում է Anti-COVID ինքնասպասարկման մասնաճյուղերի ցանցը

 

Telcell-ը գործարկում է ինքնասպասարկման մասնաճյուղերի ցանց, ինչը թույլ կտա կրճատել COVID 19 վարակի տարածումը` ֆինանսական գործարքներ իրականացնելիս: 

Ինքնասպասարկման մասնաճյուղերում կա վճարումները ավտոմատ ընդունելու սարք, իսկ գանձապահի հետ հաղորդակցումը ապահովվում է տեսակապով: 

Ամեն ինչ արված է՝ բացառելու մարդկային շփումը, որպեսզի հաճախորդներն իրենց ապահով զգան. սուպերտերմինալի (այսպես է կոչվում հատուկ ավտոմատ սարքը) միջոցով սքանավորվում են անձնական փաստաթղթերը, տրվում հրահանգները, մուտքագրվում է գումարը, իսկ նույնականացում անցնելու համար հաճախորդը լուսանկարվում է փոքրիկ տեսախցիկով:

Հաճախորդները կարող են սուպերտերմինալով կատարել տարբեր վճարումներ ու բանկային գործարքներ, ստանալ դրամական փոխանցումներ, հաշիվներ համալրել, գումար կանխիկացնել բուքմեյքերական հաշիվներից, նաև՝ Telcell Wallet-ի հաշվեկշռից։

«COVID 19-ով պայմանավորված` ոլորտում նոր մարտահրավերներ հայտնվեցին, ինչը անխուսափելիորեն բերեց մեր հերթական նորարար լուծման: Ֆինանսական համակարգում կարգավորիչ մարմնի` Կենտրոնական բանկի հետ համատեղ մեկնարկեցինք այս գաղափարը, և սա մասնավոր բիզնեսի ու պետական կառույցի համագործակցության արդյունքում նոր ներդրում է մեր հայրենակիցների համար վճարային արդիական գործիքների հասանելիության ու նաև առողջության պահպանման գործում»,- նշեց «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը: 

Ինքնասպասարկման առաջին մասնաճյուղը Telcell-ը գործարկել է Երևանում` Բաղրամյան 1/5 հասցեում: Հետագայում անհպում մասնաճյուղերը կհագեցվեն անվտանգային օգտակար այլ գործառույթներով:

 

 

Բոլոր նորությունները
//