060 272222
Ապրիլ 16, 2021

Անակնկալ նվերներով ինտերակտիվ նոր խաղ Telcell-ից և Radio Van-ից

 

Telcell-ը եւ Radio Van-ը համատեղ նոր նախագիծ ունեն, որի շրջանակներում ռադիոլսողները մասնակից են դառնում հետաքրքիր ինտերակտիվ խաղի ու արժանանում անակնկալ նվերների։

QR Game.
 այսպես է կոչվում նոր նախագիծը, որը հեռարձակվում է ամեն աշխատանքային օր ժամը 11։30-ին՝ FM 1031 հաճախականությամբ ռադիոեթերում։ Խաղին մասնակցում են Telcell Wallet-ի բոլոր այն օգտատերերը, ովքեր նախորդ շաբաթվա ընթացքում գնումների դիմաց վճարել են իրենց էլեկտրոնային դրամապանակով։

Ովքեր արդեն հասցրել են լսել թողարկումները, գիտեն՝ պատահականության սկզբունքով ընտրվում է Telcell Wallet-ի օգտատերերից մեկը, ով զանգ է ստանում Radio Van-ի հաղորդավարներ Եգոր Գլումովից ու Դիմայից, եւ համաձայնելով մասնակցել խաղին՝ փորձում է պատասխանել չորս հարցի։ Հարցերը վերաբերում են տվյալ օրվա նվերին, ինչպես նաեւ Telcell Wallet հավելվածին։ Խաղարկվող մրցանակները շատ տարբեր են՝ գրքից մինչեւ սուշի սեթ կամ լանչ երկու հոգու համար։ Նվերները տրամադրում են Telcell-ի գործընկեր խանութները, սրճարանները, սուպերմարքեթները, գրախանութները, օնլայն առեւտրի կայքերը եւ այլն։ Հենց այս հարթակներում է հնարավոր գնումներ կատարել` վճարելով Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով։

Նախագծի հեղինակների խոսքով՝ խաղն օրեցօր ավելի հետաքրքիր է դառնում. ամեն ուրբաթ խաղարկվում է հատուկ մրցանակ, որը շատ ավելի մեծ անակնկալ է ենթադրում:

«
Մեր նպատակն է առավել լայն լսարանի ներկայացնել, թե որքան արագ ու հեշտ է սեփական սմաթֆոնով՝ Telcell Wallet-ի միջոցով, վճարումներ կատարելը՝ առանց թղթադրամին առնչվելու, որ հատկապես այսօր այդքան ակտուալ է»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Telcell-ի Հանրային կապերի պատասխանատու Միլենա Սարուխանյանը։

Հավելենք, որ Telcell Wallet-ով հնարավոր է վճարումներ կատարել 1500-ից ավելի կետերում, եւ այդ ցանկը շարունակում է ընդլայնվել. միանում են նոր գործընկերներ։ Այնպես որ՝ կարող եք ակտիվ վճարումներ կատարել Telcell Wallet-ով, եւ QR Game-ի հաջորդ մասնակիցը հնարավոր է լինեք հենց Դուք։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի (Bravo.am)
Լուսանկարները՝ Telcell-ի

 

Բոլոր նորությունները
//