060 272222
Ապրիլ 15, 2020

Telcell Wallet․ էլեկտրոնային դրամապանակ՝ հատուկ Ձեզ համար

 

Telcell Wallet-ի միջոցով կարող եք արագ և անվտանգ իրականացնել ցանկացած գործարք` առանց տնից դուրս գալու.

 

- դրամանական փոխանցումներ,

- հաշիվների համալրում,

- պետական վճարումներ,

- ծախսերի վերլուծություն,

- ավելի քան 400 ծառայության դիմաց վճարումներ։

 

Այդ հարմարավետությունից օգտվելու համար Ձեզ անհրաժեշտ է միայն Ինտերնետին միացած սմարթֆոն և դրական հաշվեկշիռ:

 

 

Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակ կարելի է ունենալ մի քանի պարզ քայլով.

 

1. App Store-ից և/կամ Google Play-ից ներբեռնեք բջջային հավելվածը՝ Ձեր նախընտրած լեզվով,

2. հավելվածն ակտիվացնելու համար մուտքագրեք գործող հեռախոսահամար, ապա այդ համարին SMS հաղորդագրությամբ ստացած ակտիվացման կոդը,

3. հաշվի անվտանգության համար ստեղծեք քառանիշ PIN կոդ, որը կծառայի որպես Ձեր դրամապանակի մուտքանուն:

 

Առաջարկվող բոլոր ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել նույնականացման գործընթաց՝ դրամապանակին կցելով բանկային քարտ կամ անձը հաստատող փաստաթղթով այցելելով Telcell ցանկացած մասնաճյուղ: Հնարավոր է նաև նույնականացում անցնել հենց Telcell Wallet-ի միջոցով: Անհրաժեշտ է Ձեր դրամապանակի Անձնական էջում սեղմել «Նույնականացում», ապա «Անցնել նույնականացում» կոճակը, լրացնել Ձեր անձնագրային տվյալները և սեղմել հաջորդ քայլ տանող սլաքը: Անձնագրային տվյալները հաստատելու համար պետք է ներբեռնել Ձեր անձնագրի լուսանկարը կամ սքանը, նաև անձնագրի հետ Ձեր լուսանկարը (սելֆին): Մնում է սեղմել «Նույնականացնել» կոճակը, և 24 ժամվա ընթացքում Դուք կդառնաք ամենաբարձր՝ Պրեմիում կարգավիճակով օգտատեր:

 

Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է տեղեկատվական անվտանգության կառավարման ISO 2700:2013 համակարգով:

 

Ձեր հեռախոսը Ձեր դրամապանակն է: Օգտվեք անկանխիկ վճարման հարմարավետությունից՝ խնայելով Ձեր ժամանակն ու միջոցները:

 

 

 

Բոլոր նորությունները
//